«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են». Էդմոն Մարուքյանը

Կառավարությունը մերժել է ԼՀԿ-ի առաջարկը
edmon maruqyan

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական թիմը կատարել է նախընտրական խոստումը և կառավարությանն է ներկայացրել աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու նախագիծ, սակայն կառավարությունը մերժել է։

Այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ Մարուքյանն ասաց, որ այսօր՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որևէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը»,- ասաց նա։

 

*

*