Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներն այցելել են «Թումո»
eatm-tumo

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ -Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի «Թումո» կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։

Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արգասաբեր աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրանց հաջողվել է նաև վայելել իրենց հանգիստը Երևանում և Հայաստանում:

«Ես լիովին աջակցում եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում նման միջոցառումների անցկացնման գաղափարին: Սա հիանալի նախաձեռնություն է եւ մենք պայմանավորվել ենք նման ֆորումներ անցկացնել յուրաքանչյուր տարի՝ նախագահող երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթերցել է այն հռչակագրի տեքստը, որն ընդունվել է համաժողովի արդյունքների հիման վրա:

Տեքստը՝ այստեղ։

*

*