Հայտնի է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը

Քիչ անց Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը:
Iran-eatm2

Քիչ անց Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Դրան մասնակցելու համար երեկվանից Հայաստան են ժամանել միության անդամ պետությունների ղեկավարները։

Նիստի ընթացքում նախատեսված է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրել ազատ առեւտրի, ինչպես նաեւ՝ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր: Քննարկման օրակարգում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմանն առնչվող հարցեր, ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման հայեցակարգն ու մի շարք որոշումներ՝ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում օրենսդրությունների համապատասխանեցման նպատակով:

*

*