ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում

Մեդվեդեւը հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել Է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:
eatm-medvedev-pashinyan

ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում` հոկտեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին», հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին` Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարեւոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել Է Մեդվեդեւը՝ Ղրղզստանի Չոլպոն-Ատայում ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:

Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել Է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:

*

*