ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը Երեւանում տեղի կունենա մայիսի 20-ին

Այն Երեւանում պետք է կայանար ապրիլի սկսզբին, սակայն ծայր առաջ պատերազմական գործողությունների պատճառով հետաձգվեց։
ETM-varchapetner

Հայաստանում մայիսի 20-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները: Տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Այն Երեւանում պետք է կայանար ապրիլի սկսզբին, սակայն ծայր առաջ պատերազմական գործողությունների պատճառով, Ղազախստանի նախաձեռնությամբ, այն հետաձգվեց, ապա տեղափոխվեց Մոսկվա։ Պաշտոնական Երեւանն այդ հետաձգումը թեեւ ընդունեց դժկամությամբ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհանդերձ մասնակցեց Մոսկվա տեղափոխված հավաքին, որտեղ էլ որոշվեց հաջորդը անպայման Երեւանում անցկացնել։

Երեւանյան նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

*

*