ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Աստանայում

Նախատեսվում է քննարկել միության միջազգային գործընկերների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը․․․
eatm-masnakcutyun-ghazakhstan-hovik-abrahamyan

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան կմեկնի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն խնդիրները: Առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցությանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:

Կառավարությունների ղեկավարներին կներկայացվեն միության «թվային օրակարգ»-ի առաջ մղման ուղղությամբ համատեղ աշխատանքի զեկույցը: Նախատեսվում է քննարկել միության միջազգային գործընկերների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

*

*