Եթե Հայաստանը դուրս եկավ ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան

Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց...
tatul-manaseryan-turqakan-apranq-arevtur-ahabekchutyun

Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս եկավ ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Այս մասին Ազգային ժողովում «Ելք»-ի նախաձեռնությամբ ընթացող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Մի քանի օր առաջ Լավրովն իզուր չասաց, որ ողջունում են Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում», — նշել է նա:

Անդրադառնալով քննադատություններին՝ Մանասերյանը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում ՌԴ-ում կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի ներսում, չի կարելի ընդհանրացնել.

«Չի կարելի ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, Հայաստանում էլ պիտի լինի: Մեզ հուշում էին տնտեսական անկում 2015-ին, բայց դա չեղավ»:

Տնտեսագետը նաև նկատել է որ, պարզապես ԵԱՏՄ-ից դուրս գալով, հարցը չի լուծվում, քանի որ դրան զուգահեռ պետք է այլընտրանքներ առաջարկել: «Պատկերացնենք, որ «Ելքի» առաջարկն ընդունվում է, դուրս ենք գալիս, ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում», — հետաքրքրվել է տնտեսագետը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները