ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
eahk-minski-xumb

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմեական հարցեր, նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացված գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»,- ասել է Զախարովան:

*

*