Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելով, հայտնվեց մեկուսացման մեջ. Նալբանդյան

ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպում
agn

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը։

«Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտանգության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին:

Վստահության կառուցման ուղղությամբ իրականացվող քայլերը չեն սահմանափակվում միայն առաջին հարթությունով: Խորապես համոզված ենք, որ մեր կազմակերպության տնտեսական և բնապահպանական ուղղությունն ունի չօգտագործված ներուժ: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն կարող է բնական հարթակ հանդիսանալ մասնակից երկրների միջև համընդգրկուն երկխոսության խթանման համար, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ:

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը»,- մասնավորապես ասված է ելույթում:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*