ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ արդյունավետ երկխոսության հույս են հայտնել

Համանախագահող երկրները հայտարարություն են տարածել․․․
minsk-hamanakhagah
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ արդյունավետ երկխոսության հույս են հայտնել: ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Միլանում կայացած հանդիպման արդյունքում համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները համաձայնության են եկել շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարատեւ խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը:
Համանախագահող երկրները ողջունել են հրադադարի խախտումների եւ զոհերի մասին հաղորդումների նշանակալի նվազումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ սեպտեմբերին Դուշամբեում կայացած հանդիպման ֆոնին:
Հատկանշական մեկ փաստ։ Հայտարարությունում որեւէ հղում չկա նախկինում փաստաթղթային արձանագրում ստացած 2016թ-ի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի ԵԱՀԿ գագաթաժողովների ժամանակ փաստաթղթային արձանագրում ստացած հայտարարություններին։

*

*