Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրի կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափը լավագույնն է համարում

«Մենք այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդունում ենք»
arayik-harutyunyan

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում:

Հարությունյանը նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով տեսակետներին, թե խնդրի կարգավորման հարցում պետք է մանդատ տալ Ռուսաստանին:

«Մենք այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդունում ենք: Թեև այս ձևաչափով դեռ լուծում չի տրվել, բայց այսօրվա դրությամբ դա լավագույնն է: Մանդատի փոփոխության կարիք չենք տեսնում»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը կարևորագույն և գլխավոր գործընկեր է, բայց դա չի նշանակում, որ մանդատի փոփոխություն պետք է լինի:

 

*

*