ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունները․․․
eahk-koch

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ ՌոժեԼականը համատեղ հայտարարություն են ընդունել:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ունեն միասնական հանձնառությունը, և, որ, հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում: «Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հանդեպ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ:

Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ:

*

*