ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը
eahk-minsk- hamanaxagahner-pn

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով:

«Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարեւորությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները վերահաստատել են նաեւ իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Հայաստանի պաշտոնյաներն էլ իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին, նաեւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:

*

*