ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան

Նախքան Հայաստան այցելելը համանախագահները կայցելեն Ադրբեջան:
eahk-minski-xumb

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մինսկի խմբի եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ:

Նախքան Հայաստան այցելելը համանախագահները կայցելեն Ադրբեջան:

*

*