ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծմանն օգնելու համար

Բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ, որպեսզի օգնի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը:  Այս մասին մարտի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Լայչակը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք չի ցանկանում այցելել Արցախ ու ծանոթանալ արցախցիների կյանքին:

«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, ու կարողանամ օգնել գտնել հակամարտության լուծումը: Ամբողջովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Լայչակը:

Խոսելով բանակցաային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները