ԵԱՀԿ ԽՎ 40 անդամ Հայաստանում կհետեւի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:
eahk-minski-xumb

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ գրասենյակից:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:

1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները:

*

*