ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են ամառվա ընթացքում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները

Նյու Յորքում հերթական հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
mamedyarov-mnacakanyan

Նյու Յորքում հերթական հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Նրանք տեղեկացրել են, որ առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Համանախագահները նշել են ամռան ընթացքում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետեւանքները, ներառյալ՝ առկա ուղիղ կապերը օգտագործելը, եւ խոր ափսոսանք հայտնել վերջին մահվան կապակցությամբ:

Ամենայն հավանականությամբ՝ խոսքը դիվերսիոն ներթափանցման ընթացքում ադրբեջանցի հատուկջոկատայինի մասին։

«Համանախագահները եւ նախարարները շարունակեցին իրենց քննարկումները լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի պահպանման եւ բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների շուրջ»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարությունը՝ համանախագահները կողմերին խրախուսել են նվազագույնի հասցնել սադրիչ եւ բանակցությունների արդյունքների կանխակալ մեկնաբանության հռետորաբանությունը։ Նրանք մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: Հատկանշական է, որ համանախագահների հայտարարությունից դուրս է մնացել մշտապես այդ փաստաթղթերում տեղ գտած Արցախյան խնդրի լուծման երեք հիմնարար սկզբունքների հատվածը։

*

*