Երեւանում տեղի ունեցավ Արցախի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Մասիս Մայիլյանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանց Արցախի մասնակցության առաջընթացի հնարավորություն չի տեսնում
arcakhi-agn-eahk

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացն առանց Արցախի մասնակցության հնարավոր չի համարում:

Այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:

«Գործող նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետները, հիմնավորել ենք, թե ինչու Արցախը որպես երրորդ կողմ պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որը պետք է լինի ապագայում: Եթե Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա մենք որևէ առաջընթաց ունենալ չենք կարող»,- ասաց նախարարը

Մասիս Մայիլյանը նշեց, որ կարևորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները, և դրանք պետք է շարունակական լինեն:

*

*