ԵԱՀԿ Մինսկի խումբը գալիս է տարածաշրջան. նրանց հայտարարությունը

Վիեննայում ընթանում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Լեռնային Ղարաբաղի հարցով...
eahk-hamanakhagah

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն տարածաշրջան կուղևորվեն ապրիլի 5-ից:

ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին հարցը դեռևս ճշտվում է:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռևս կգտնվի Վիեննայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը լրագրողների հետ: Վիեննայում ընթանում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Լեռնային Ղարաբաղի հարցով, որին մասնակցում են համանախագահ Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նիստը նախագահում է ԵԱՀԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էբերհարթ Փոլը:

Ապրիլի 5-ին արդեն իսկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ եռյակի հանդիպումը (Սերբիա, Գերմանիա, Ավստրիա), որից հետո տարածված հայտարարության մեջ շեշտվում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) ձևաչափով: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը բաղկացած է կազմակերպության անդամ 57 պետությունների ներկայացուցիչ դեսպաններից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև համանախագահող երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Ի դեպ, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, նշելով.

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան և 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում են շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը: Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»:

*

*