ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
EAHK-ditarkum

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` սեպտեմբերի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/։

Սահմանի  հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը  /Մեծ Բրիտանիա/։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները