ԵԱՀԿ-ն Մարտակերտի ուղղությամբ դիտարկում կանցկացնի

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը...
ditarkum

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

*

*