ԵԱՀԿ դեսպանները կայցելեն Հայաստան

Դեսպանները կհանդիպեն կառավարությունների եւ խորհրդարանների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
eahk-koch

ԵԱՀԿ-ում 25 երկրների մշտական ներկայացուցիչներից կազմված խումբը հունիսի 18-ից 22-ը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Դեսպանները կհանդիպեն կառավարությունների եւ խորհրդարանների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ ԵԱՀԿ հանձնառություններին եւ սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի անցյալ, ներկա եւ հնարավոր ապագա ներգրավմանը երեք երկրներից յուրաքանչյուրում»,- ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:

*

*