ԵԱՀԿ Մինսկի խմբին Երեւանում դիմավորեցին բողոքի ցույցով

Միջազգային անգործության դեմ ուղղված ցույցի մասնակիցներն ասել են...

«Ղարաբաղը մերն է», «Ալիեւ` մարդասպան». այսպիսի կոչերով հարյուրավոր մարդիկ Հայաստանի Արտգործնախարարության շենքի դիմաց այսօր դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հայաստանի եւ Արցախի դրոշներով, բազմալեզու պաստառներով ցուցարարները պահանջում էին համարժեք պատասխան տալ կատարվածին եւ հավասարության նշան չդնել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ:

Միջազգային անգործության դեմ ուղղված ցույցի մասնակիցներն ասել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի, իրենց բողոքի հասցեատերերն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսրայելը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ կառույցները:

Համանախագահներն անպատասխան թողեցին ցուցարարների ու լրագրողների հարցերը: Ասացին՝ կխոսեն երեկոյան մամուլի ասուլիսի ընթացքում:

*

*