«Չեզոք գոտում» մնացած ադրբեջանցիների մարմինները վերցնելու հարցը համաձայնեցվել է Կասպշիկի միջնորդությամբ

Կոչ է արվում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում։
eahk-ditarkum

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանարվել, ինչի արդյունքում կան տուժածներ: Մի քանի մարմիններ դեռևս մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:

*

*