«Մինսկի խմբի անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ»

Շավարշ Քոչարյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը:
shavarsh-qocharyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն ու դրանում հերթական անգամ կողմերի միջև հավասարության նշանի մասին հարցին:

«Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ երբ չկա հասցեագրում, հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Շավարշ Քոչարյանը:

*

*