Վարդենիս, Ձորագետ եւ Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:
matnahetq-yntrutyun

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Ձորագետ եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 17-ին:

Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:

Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։  2018 թվականի նոյեմբերի 13-ին նա մահացել է:

Վարդանաշեն համայնքի  ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին, 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վարդենիս համայնքի  ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին:

*

*