Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից

Ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին...
hay-turqakan sahman

Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Milliyet թերթի` Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ Մուստաֆա Գյունգյորի՝ հայկական կողմի հետ բանակցություններից հետո ձկնորսը հանձնվել է թուրքական Քիլիթթաշ սահմանային պահակակետին:

Նշվում է, որ թուրքական իրավապահ մարմինները Կ. Ա.-ից ցուցմունք վերցնելուց հետո բաց են թողել նրան:

*

*