Վազգեն Մանուկյան. «Պետք է քննարկել դպրոցների շենքերում ընտրություններ չանցկացնելու հարցը»

Դպրոցները, Վազգեն Մանուկյանի խոսքով, պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից:
yntrutyunner
Կրթության ոլորտի փոփոխությունները Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ պետք է քննարկել դպրոցների շենքերում ընտրություններ չանցկացնելու հարցը. եթե կա նման հնարավորություն, պետք է կրթական հաստատությունների շենքերից հանել ընտրությունների հետ կապված պրոցեսները, բացառությամբ ծայրահեղ դեպքերի, երբ տվյալ տարածքում շենքային այլ հնարավորություններ չկան:
Դպրոցները, Վազգեն Մանուկյանի խոսքով, պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Հանրային խորհրդի նախագահն անդրադարձել է նաեւ դպրոցների տնօրենների աղմկահարույց միջադեպին՝ նշելով, որ արժե նաեւ օրենք ընդունել, ըստ որի՝ սահմանափակվի դպրոցի տնօրենների, ուսուցիչների կուսակցական լինելու իրավունքը: Հանրային խորհուրդն օրակարգ կմտցնի հանրակրթական համակարգի ապաքաղաքականացման հարցը եւ կքննարկի համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
«Դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի շատ պաշտոնյաներ նոր Սահմանադրությամբ, կուսակցական չպետք է լինեն»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*