Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

․․․Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
nikol-pashinyan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։

*

*