ENEMO դիտորդական խումբը միջազգային չափանիշներին համապատասխանող է համարում ԱԺ արտահերթ ընտրությունները

«Ընտրողները կարողացել են արտահայտել իրենց կամքը...»
yntrutyun (2) (1)

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները անցկացվել են խաղաղ և ապահով պայմաններում ու համապատասխանել են տեղական և միջազգային չափանիշներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական  առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:

«Նախընտրական քարոզարշավը իրականացվել է հավասար պայմաններում, և ընտրողները ընտրությունների ժամանակ կարողացել են արտահայտել իրենց կամքը: Եթե խախտումներ եղել են, ապա եղել են տեղեկատվության պակասի պատճառով:

Մեր նախնական եզրակացության մեջ մենք ընդգծում ենք՝ ընտրություններն անցկացվել են շատ հաջող և հույս ունենք, որ ձևավորվող Ազգային ժողովը կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով»,-ընդգծեց Վույովիչը:

*

*