ՀՀ նոր դեսպանուհի՝ Ուրուգվայում, Պերուում եւ Չիլիում

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
estera-mkrtumyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

*

*