ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել — Երկիր Մեդիա

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Դեսպանները համատեղության կարգով են նշանակվել:
naxagahakan-nstavayr

ՀՀ նախագահի հրամանագրով Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում և Սերբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)։ Այս մասին հայտնում  է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):

*

*