ԱՄՆ դեսպանն այցելել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

«Թավշյա հեղափոփոխությունից հետո մեզ համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն...»
amn-despan-ayc-papikyan2 (1)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսին և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Ադամ Շտեֆանին։

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ նախարարն ասել է. «Թավշյա հեղափոփոխությունից հետո մեզ համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ձևավորելու իրավամբ ժողովրդավարական երկիր, և այս ճանապարհին մեր կառավարությունը առանցքային է համարում տեղերում ժողովրդավարության հաստատումը»:

Իր խոսքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսը մասնավորապես նշել է, որ Հայաստանի համար հնարավորությունների նոր գլուխ է բացվել և Միացյալ Նահանգների կառավարությունը կանի հնարավորը՝ բարեփոխումների աշխատանքներում Հայաստանին օգտակար լինելու համար։

*

*