Դեկտեմբերի 19-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կրկին կբարձրաձային իր մտահոգության մասին

Տեւական ժամանակ երիտասարդները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը
hyd-hem,-cuyc

Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը դեկտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան կանցկացնի: Տեւական ժամանակ երիտասարդները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը, ինչպես նաեւ՝ շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը:

Նրանք կարեւորում են «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը: Պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում, պետական ֆինանսավորման էական ավելացում:

Միության անդամները հայտարարում են՝ այդ փոփոխությունների կարեւորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:

*

*