Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդին

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել...
davit-tonoyan

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 25-ին ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափտլեյնիին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների և սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԶՈՒ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում:

*

*