Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

...կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ
tonoyan-rd-petduma2

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 15-ին  ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

*

*