Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ

Նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ...
Tonoyan

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ՝ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:

«Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

*

*