Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Նախատեսված է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը:
tonoyan

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

*

*