Դավիթ Տոնոյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

ՊՆ նախարարը ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
davit-tonoyan,-haxtanak-zbosaygi

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 8-ին՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Ինչպես տեղեկացնում են Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին:

*

*