ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ

Նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ
davit-tonoyan-mils2 (1)

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

*

*