Փորձ են անում ստեղծել իրավիճակ, որ դուրս գամ վարչապետի դեմ. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը չի կարող ասել, թե ում է խանգարում, բայց․․․
davit-sanasaryan

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չի կարող ասել, թե ում է խանգարում, բայց տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից հստակ հասկանում է՝ փորձ են անում ստեղծել իրավիճակ, որ ինքը դուրս գա երկրի վարչապետի դեմ: Այդ մասին Սանասարյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք գիտի, թե ում է խանգարում:

«Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց  մի բան հասկանում եմ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում, էմոցիոնալ շարժվելով, ես դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող նման բան լինել, որ երկրի վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր դնի: Այս պահին ես նման բան բացառում եմ: Իսկ թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, ապա, ես վստահեցնում եմ, որ Պետական վերահսկողության ծառայությունն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել օրենքի շրջանակներում: Եվ այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, որը երբևիցե  գործարքների մեջ չմտած մարդ լինի, բայց դա իրենց գործն է: Չեմ ցանկանում իմ կասկածները հնչեցնել»,- ասաց Սանասարյանը:

*

*