Մասիսի քաղաքապետը նոր իշխանությունների հետ համերաշխ է

Դավիթ Համբարձումյանը վստահեցնում է, որ նոր իշխանությունների հետ որևէ խնդիր չունի և լավ է աշխատում նրանց հետ:
masisi-qaxaqapet-davit-hambardzumyan

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցնում է, որ նոր իշխանությունների հետ որևէ խնդիր չունի և լավ է աշխատում նրանց հետ: Համբարձումյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ Արտաշատում, «Իմ քայլը՝ հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակում:

«Նոր իշխանությունների հետ շատ լավ եմ աշխատում, որևիցե խնդիր ու խոչընդոտ չկա, տարբերություն չեմ զգում»,- ասաց քաղաքապետն ու վստահեցրեց, որ իշխանության կողմից իր նկատմամբ որևէ ճնշում չկա:

Նա վստահ է, որ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո իր համակիրների թիվը չի քչացել: Սակայն Համբարձումյանը նշեց, որ քաղաքապետի նոր ընտրություններին չի ցանկանում մասնակցել, ուզում է ուրիշ գործով զբաղվել, բայց կարծում է, որ վերընտրվելու հետ կապված խնդիրներ չի ունենա:

*

*