ԼՂՀ ճանաչման օրինագիծը Ստեփանակերտը համարում են կարեւոր քայլ՝ բանակցային գործընթացի վերակենդանացման համար

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի անկախության ճանաչման նախագիծը ԱԺ ուղարկելու որոշմամբ Հայատանում սկիզբ է դրվում ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին...
Davit-Babayan

Արցախի անկախության ճանաչման հայաստանյան օրինագիծը Ստեփանակերտում համարում են կարեւոր քայլ բանակցային գործընթացի վերակենդանացման, նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով, նախագիծը խորհրդարան ուղարկելու որոշմամբ Հայատանում սկիզբ է դրվում Արցախի անկախության ճանաչման գործընթացին:

Սա, ըստ Բաբայանի, նաեւ մեսիջ է Ադրբեջանին եւ արտաքին աշխարհին, որ եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, Արցախի անկախության ճանաչումը պարզապես այլընտրանք չի ունենա:

*

*