Այն փաստը, որ ԱՄՆ նախագահներն ամեն տարի Ցեղասպանության հետ կապված ուղերձով են հանդես գալիս, շատ բան է նշանակում. Մանոյան

Դաշնակցությունը 2007-ից փոխել է հայկական հարցի հետ կապված իր ռազմավարությունը
kiro-manoyan

Դաշնակցությունը 2007-ից փոխել է հայկական հարցի հետ կապված իր ռազմավարությունը և  խոսում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլեւ՝ հատուցման մասին: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ ժամանակն է վերաամրագրելու, որ 2015-ի Համահայկական հռչակագիրն ուրվագծում է ՀՀ-ի ընդհանուր մոտեցումները, և այդ ուղղությամբ աշխատանքները հարկավոր է ակտիվացնել:

Այսօրվա` արագ փոփոխվող աշխարհակարգում, երբ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման այլ կոնցեպտներ են առաջարկվում, անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք վերաիմաստավորելու Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության հարցը միջազգայնացնելու գործում Հայաստանի մոտեցումն ու ռազմավարությունը։

-Դաշնակցությունը 2007-ից փոխել է իր ռազմավարությունը. մենք այլևս չենք խոսում միայն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, այլև խոսում ենք հատուցման մասին: Եղավ պահ, որ պետությունն էլ իր բառամթերքում օգտագործեց «հետևանքների վերացում» ձևակերպումը, այդ գիծը սկսեց որդեգրել, որն ամբողջական ուրվագծում ստացավ 2015-ի հունվարի Համահայկական հռչակագրով: Հռչակագրով նախատեսված էին  քայլեր, որոնք, դժբախտաբար, անհրաժեշտ ինտենսիվությամբ և արագությամբ չկատարվեցին: Բայց այսօր էլ դրանք կարող են իրագործվել: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ մենք այսօր, որպես պետություն, հասարակություն, որպես խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, վերաամրագրենք, որ սա ուրվագծում է մեր ընդհանուր մոտեցումները, և այդ ուղղությամբ տանենք անհրաժեշտ աշխատանք, բացի ՀԱԿ-ից և Լևոն Տեր-Պետրոսյանից, որոնք դեմ էին Համահայկական հռչակագրին: Սա այն աշխատանքն է, որը կարելի է իրագործել ոչ անպայման պետության ուղղակի մասնակցությամբ, եթե, ըստ ոմանց, բարդություններ պիտի առաջացնի, բայց պետության որոշակի մասնակցությամբ: Եթե սա արագ չարվի, մենք ժամանակ կկորցնենք մի բանի համար, որը ՀՀ անկախության առաջին իսկ օրվանից չենք կատարել:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*