Դաշնակցականներն անդրադարձել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների շարժմանը

Արայիկ Հարությունյանը հակաօրինական ընթացք է որդեգրել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հակաօրինական ընթացք է որդեգրել, որը հակասում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքին: Պնդում է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ ընթերցելով օրենքի մի քանի դրույթներ: Նշում է նաեւ՝ իր հրաժարականը պահանջող երիտասարդների պայքարն էլ կուսակցականացնելով՝ նախարարը փորձում է այն թուլացնել:

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե դաշնակցականների տարած արկղերը լցնելու է քրեական գործերով, հայտարարում է՝ նախարարն է ենթակա քրեական պատասխանատվության՝ կա′մ սուտ մատնության, կա′մ հանցանքը կանխամտածված թաքցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Թամարա Գասպարյան

*

*