Ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն «Լույս» դաշինքով

Նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
qaghaqapetaran (1)

«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրած հավաքին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Լույս» դաշինքը կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններում մեր թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդ համարում՝ Անի Խաչատրյանը»,- նշել է Մարուքյանը:

«Լույս» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

*

*