Ցուցարարները՝ Երեւանի փողոցներում (թարմացվում է)

Այժմ ցուցարարները գտնվում են Ֆրանսիայի հրապարակում։
cuyc (2)

11։28․ Այժմ ցուցարարները գտնվում են Ֆրանսիայի հրապարակում։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել: Նա գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում:

«Քայլ արա» նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ են անցկացնում Տիգրան Մեծի պողոտայով։

Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում ցուցարարները փակել են ճանապարհը, ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին: Ոստիկանները մարդկանց չէին թույլ տալիս անցնել փողոցը կանաչ լույսի ժամանակ, ինչին արձագանքեց դեպքի վայրում գտնվող ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ կոչ անելով ոստիկաններին չխոչընդոտել մարդկանց տեղաշարժին:

*

*