Ցուցարարները երթով անցել են Երեւանի կենտրոնով՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ. շարժվելու են անկանխատեսելի երթուղիներով

Փակ են Երեւանի Աբովյան փողոցի մի հատվածը, Պռոշյան-Բաղրամյան պողոտա հատվածը, Դեմիրճյան փողոցը, Հրազդանի ձորից...
Լուսանկարը՝ Դանիել Իոնիսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Դանիել Իոնիսյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները այս պահին երթով անցնում են Երեւանի կենտրոնական մասով՝ Սայաթ-Նովա պողոտայով։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից մեկնարկած հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն։

Այս պահին փակ են Երեւանի Աբովյան փողոցի մի հատվածը, Պռոշյան-Բաղրամյան պողոտա հատվածը, Դեմիրճյան փողոցը, Հրազդանի ձորից Հալաբյան տանող ճանապարհի սկիզբը (լուսանկարում)։ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարում։

Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց փակել փողոցները եւ հայտարարեց, որ շարժվելու են անկանխատեսելի երթուղիներով՝ քաղաքի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ  16.04.2018թ որոշում է կայացրել՝ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։

Այսօր ԱԺ-ում պետք է քննարկվի խորհրդարանական մեծամասնության առաջադրած վարչապետի թեկնածությունը հաստատելու հարցը։

 

*

*