Ցուցարարները փակել են փողոցները

Փաշինյանը կողմնակիցներին հրահանգում է պառկել ավտոբուսների դիմաց...
vostikanner-baghramyan (1)

——10։46——

Հերացի փողոցում կարմիր բերետավորները տարածքից հեռացրել են ցուցարարներին։

——10։40——

Ոստիկանանկան ուժեր՝ Բաղրամյան- Պռոշյան հատվածում։

——10:30——

Ցուցարարները ներխուժել են Բժշկական հենակետային քոլեջ եւ կոչ արել ուսանողներին՝ միանալ իրենց։

——09։50——

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտա տանող բոլոր մուտքերը, այս պահին պողոտայում երթևեկությունը երկկողմանի դադարեցված է։

——09.35——

Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները: Ցուցարարները փորձում են ոտքով գնալ դեպի Բաղրամյան։

——9։11——
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք նստել են փողոցում եւ թույլ չեն տալիս մեքենաներին առաջ շարժվել: Փաշինյանը կողմնակիցներին հրահանգում է պառկել ավտոբուսների դիմաց,  հորդորում է վարորդներին անջատել մեքենաների շարժիչները և միանալ իրենց:

Փակվել են Սարյան, Երիտասարդականից դեպի Աբովյանի պուրակ, Աբովյան-Կորյուն խաչմերուկը, Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցների մի հատվածը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են հասնել ԱԺ-ի շենք։

Ոստիկանությունն իր հերթին շղթա է կազմել  եւ արգելափակոցներով փակել է դեպի Մոսկովյան տանող փողոցը:

Նշենք, որ ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները, մետրոն։

*

*