Ցուցարարները պահանջում են․․․

Նիկոլ Փաշինյանը, ի թիվ այլ հարցերի, խոսեց ցուցարարների պահանջների մասին։
hanrahavaq-merjirserjin-20.04

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ի թիվ այլ հարցերի, խոսեց ցուցարարների պահանջների մասին:

«Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Ես պատրաստ եմ ասել, կարծում եմ, կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չենք ուզում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա, ապա դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը:

«Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները՝

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին

3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն

4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները